|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև պատժամիջոցային պատերազմը կարող է տասնամյակներ ձգվել: Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Московский комсомолец-ին տված հարցազրույցում:
«Դա հնարավոր է՝ ճանաչելով ամերիկացիներին: Մի կողմից` հզոր երկիր է, մյուս կողմից` դրա ներկայացուցիչները և օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներն իրենց շատ էժանագին են պահում»,- ասել է նա:
Որպես օրինակ` նա հիշեցրել է, որ 1974-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել ԽՍՀՄ-ի նկատմամբ այն բանի համար, որ իշխանությունները թույլ չէին տալիս հրեաներին արտագաղթել Իսրայել: