Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու» ՍՊԸ-ների, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի և «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ. Yerkir.am-ին տեղեկացնում է ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը:
ՏՄՊՊՀ-ն 2019 թվականի փետրվարի 4-ի «Ձվի շրջանառության ոլորտում ուսումնասիրություն իրականացնելու մասին» թիվ 17-Ա որոշման հիման վրա իրականացրել է ուսումնասիրություն հավի ձվի շրջանառության ոլորտում:
Պարզվել է՝ հավի ձվի իրացման ոլորտում մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների, մասնավորապես՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության (չհիմնավորված կամ խտրական գների սահմանման և կիրառման, գների չհիմնավորված փոփոխությունների կամ պահպանման և այլն) հատկանիշներ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ոչնչացվել էր 54 000 ժամկետանց ձու. հայտնաբերվել են նաև մոտ 130 000 «ապագայի» մակնշմամբ հավկիթներ