|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Օձունի համայնքապետը Ոստիկանությունում հաղորդում է տվել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ։
ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դրա հիման վրա անմիջապես հարուցել քրեական գործ։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հարուցումից հետո քրեական գործն անհապաղ պահանջվելու է՝ քննչական ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար։
Հիշեցնենք, որ այսօր «Հայաստան» դաշինքը հատարարություն է տարածել, որում մասնավորապես նշված էր, որ ժամեր առաջ Լոռվա մարզպետարանում նման պահանջ է դրվել նաեւ Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի առջեւ, եւ երբ նա հրաժարվել է կատարել մարզպետի պահանջը, հենց մարզպետարանի շենքում ծեծի է ենթարկվել։
Տես նաև՝ Մարզպետարանի շենքում ծեծի է ենթարկվել Օձունի համայնքապետը: