Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խոսում եք Երևանյան լճի վրա ֆոտովոլտային կայանի կառուցման մասին, բայց Արցախի հայաթափումից այդպես է չխոսեցիք։ Արցախի հայաթափման հետ դուք հեչ կապ չունե՞ք։ Բա, լավ, հիմնական դիվանագետը դուք եք եղել, ո՞նց է ստացվել, որ Արցախը հայաթափվել է։ 2023 թվականը, որի կատարողականը ներկայացնում եք, հայ ժողովրդի պատմության մեջ մնալու է որպես սև էջ։ Արարարտ միրզոյանին ուղղված ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա նախարարին հիշեցրեց երեկվա Ալիևի հայտարարության մասին առ այն, որ 2018-ին Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ են ստացել, որ «տարածքները կվերադարձվեն։
ՄԻրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին զեկուցում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի արտաքին հարաբերություններին վերաբերող հատվածը։
Հետո հարցեր հնչեցրեց Իրանի հետ համագործակցության մասին։ «Արդյո՞ք նախաձեռնել եք Իրանի հետ իրավապայմանագրային այնպիսի դաշտ ձևավորել Իրանի հետ, որը հնարավորություն կտա Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման դեպքում, հնարավորություն կտա Իրահնին որոշակի մասնակցություն ունենալ նաև այդ սահմանների պաշտպանության տեսանկյունից»։
Գրիգորյանը նաև անդրադարձավ Իրանի այն դիրքորոշմանը, որ դեմ է արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը մեր տարածաշրջանում և նախարարին խնդրեց հստակեցնել, թե ո՞ր ուժերի մասին է խոսքը, ԵՄ դիտորդնե՞րն էլ են դրա մեջ մտնում։
Միրզոյանը հունից դուրս եկավ Գրիգորյանի սուր արձագանքից, իսկ հարցադրումները մնացին անպատասխան։
Մանրամասն՝ տեսանյութում