|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Այսօր Երևանի «Ալաշկերտ»-ն իր արտասահմանյան հավաքի առաջին ստոգողական խաղն անցկացրեց՝ մրցելով Հունգարիայի Մերկանտիլ Բանկ Լիգայի ներկայացուցիչ «Սիոֆոկ» թիմի հետ: Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը խաղն սկսել է առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների մարտական կազմով: Թիմը նկատելի տարածքային և խաղային առավելություն է ունեցել և մինչև ընդմիջում երկու գոլ է խփել. 8-րդ և 31-րդ րոպեներին աչքի են ընկել Միհրան Մանասյանն ու Արտակ Եդիգարյանը: Կարող էին աչքի ընկնել նաև Արարատ Առաքելյանն ու Հեբեր Արաուխոն, սակայն նրանց հարվածներից հետո գնդակը հետ է մղվել մրցակցի դարպասաձողից:
Ընդմիջումից հետո Աբրահամ Խաշմանյանն ամբողջովին փոխել է կազմը՝ խաղադաշտ մտցնելով հավաքին մասնակցող բոլոր ֆուտբոլիստներին: Հունգարացի ֆուտբոլիստներին հաջողվել է մեկ պատասխան գնդակ խփել: