|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Էրզրումում ուսումնամարզական հավաք անցկացնող Կապանի «Գանձասար»-ը երեկ ստուգողական հանդիպում է անցկացրել Վրաստանի Բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած Քոբուլետին ներկայացնող «Շուկուրա» թիմի հետ։ Այս խաղում գրանցվել է դարպասի 9 գրավում։
«Գանձասար»-ը հաղթել է 5-4 հաշվով։ Առաջին խաղակեսն ավարտվել է 2-1 հաշվով։ Սերգեյ Պուչկովի գլխավորած թիմը խաղաց հետևյալ կազմով` Մելիքսեթյան(Պրազյան46), Մոնախով(Ա,Գրիգորյան`46), Պետրոսյան, Խաչատրյան(Զաքարյան`60), Օռլովսկի(Վուկոմանովիչ`60), Վերանյան(Դոբրովոլսկի`60), Պորոշենկո(Թումասյան`46), Համբարձումյան(Պինչուկ`60), Դաուդով(Վ.Գրիգորյան`60), Հարությունյան(Մելքոնյան`46), Գոլուբև(Ավագյան`60)։
Մեր թիմից գոլերի հեղինակ են դարձել Օռլովսկին, Պետրոսյանը, Թումասյանը` (2), և Ավագյանը։ Մինչ Հայաստան վերադառնալը Կապանը ներկայացնող թիմը պատրաստվում է ևս մեկ հանդիպում անցկացնել։ Տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: