կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-19 11:37
Սպորտ

«Արարատ»-ը հաղթել է ամերիկյան թիմին

«Արարատ»-ը հաղթել է ամերիկյան թիմին

«Արարատ»-ը հաղթանակ է տոնել ԱՄՆ-ում ընթացող ուսումնամարզական հավաքի առաջին խաղում: Առաջին խաղում երևանյան թիմը Ֆրեզնոյում նվազագույն հաշվով հաղթել է «Ֆրեզնո Ֆուեգո» թիմին:

Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, միակ գոլը 42-րդ րոպեին հեղինակել է  հարձակվող Դավիթ Հովսեփյանը: Երկու րոպե անց արարատցիները մնացել են 10 հոգով: Խաղադաշտից հեռացվել է Գորիկ Խաչատրյանը:

«Արարատ». Գևորգ Պրազյան, Գորիկ Խաչատրյան, Նորայր Գրիգորյան, Սուլեյման Կոնե, Ռաֆֆի Կայա, Վահե Մարտիրոսյան, Հակոբ Չիրիշյան (Ումարու Կաինա), Մոյսես Օրոզկո (Բենիկ Հովհաննիսյան), Մհեր Սահակյան (Մարին Գլավաշ), Գուստավո (Բրայան դե լա Ֆուենտե), Դավիթ Հովսեփյան (Գևորգ Նռանյան, Լի Նշանյան):

Հաջորդ հանդիպումն «Արարատ»-ը կանցկացնի փետրվարի 20-ին: Մրցակիցն է հանրահայտ «Նյու Յորք Կոսմոս»-ը: