Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Այսօր ՀՀԿ խմբակցությունը նիստ էր հրավիրել ՄԻՊ պաշտոնում թեկնածուներ առաջադրելու կապակցությամբ: Նիստին ներկա էր ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ում թեկնածությունն էլ առաջադրվեց:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արման Թաթոյանը նշեց, որ իր թեկնածությունն առաջադրել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: «Ընդամենը առաջադրված եմ` որպես թեկնածու, մնացած հարցերին կպատասխանեմ պետաիրավականի նիստից հետո, որտեղ համապատասխան քննարկումներ պետք է ծավալվեն»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե պատրա՞ստ է աշխատել այդ պաշտոնում և պատրա՞ստ է հետագա դժվարություններին: Արման Թաթոյանը պատասխանեց. «Այո, համոզված եմ, որ կարող եմ անկաշկանդ գործել, պատրաստ եմ բաց աշխատել նաև լրագրողների հետ: Ես ՄԻՊ աշխատակազմի հետ աշխատել եմ շուրջ յոթ տարի և հիմա էլ պատկերացնում եմ այդ աշխատանքը»: