|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Ծիրանափող» մշակութային-երիտասարդական-հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 24-25-ը, Գյումրիում կկայանա «Գյումրի ՌոքՖեստ-2016» խորագրով միջազգային ռոք-փառատոնը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:
Ծրագիրը ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված երաժշտական, թատերական միջոցառումների, կինոնախագծերի, ցուցահանդեսների և այլ մշակութային ծրագրերի մրցույթում հաղթող ճանաչված նախագծերից է:
Ռոք-փառատոնը, որն իրականացվում է «Գյումրու օր» ծրագրի շրջանակում, աննախադեպ իրադարձություն է հանրապետության երկրորդ քաղաքի մշակութային տարեգրության մեջ. առաջին անգամ Գյումրին կհյուրընկալի հայաստանյան և միջազգային շուրջ տասնյակ հեղինակավոր ռոք խմբերի:
Փառատոնի «Գալա» համերգը կկայանա սեպտեմբերի 25-ին, ժամը 17:00-ին, Գյումրու «Սև բերդ» ամրոցում: Համերգին կնախորդեն բազմապիսի միջոցառումներ. փառատոնի մասնակից խմբերը հանդես կգան քաղաքի տարբեր հատվածներում: