Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 24-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սիփան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ալագյազ-Ջամշլու ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» մակնիշի 33 ԼՍ 505 պ/հ (վարորդ` 1981 թ., ծնված Ա. Խ.) եւ «Mitsubishi Pagero io» մակնիշի 35 ԼD 813 պ/հ (վարորդ՝ 1985 թ. ծնված, Հ. Մ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Ա. Խաչատրյանը, ուղեւորներ 1987 թ. ծնված Ա. Կ.-ը, 1990 թ. ծնված Ա. Ա.-ը, 1982 թ. ծնված Վ. Գ.-ը, 1957 թ. ծնված Ա. Խ.ը, «Mitsubishi Pagero io» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ 1995 թ. ծնված Ա. Մ.-ը տեղափոխվել են Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ վարորդների առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության: Ա. Խ.-ը տեղափոխվել է Երեւան քաղաքի «Նորք Մարաշ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «Mitsubishi Pagero io» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: