կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-22 22:05
Հասարակություն

Ծեծկռտուք եւ դանակահարություն Գավառում

Ծեծկռտուք եւ դանակահարություն Գավառում

Հունվարի 21-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Գավառի բաժնում հիվանդանոցից  հաղորդում է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, գլխի գագաթային և ծոծրակային շրջանների ծակած կտրած վերքեր, քթի սալջարդ, քթի արյունահոսություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1989 թ. ծնված Մուշեղ Գ.-ն:

 Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

 Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Արծվաքար թաղամասի Գ.Միքայելյան փողոցում, 1989 թ. ծնված Արթուր Ա.-ն, 1982 թ. ծնված Վարազդատ Ա.-ն, 1995 թ. ծնված Ռազմիկ Ա.-ն, 1994 թ. ծնված Դավիթ Ա.-ն, 1993 թ. ծնված Անանիկ Ա.-ն, 1993 թ. ծնված Էրիկ Մ.-ն և 1993 թ. ծնված Մերուժան Մ.-ն, վիճաբանության ժամանակ, ծեծի են ենթարկել 1992 թ. ծնված Արման Գ.-ին և Մուշեղ Գ.-ին, որի ժամանակ Անանիկ Ա.-ն դանակով հարվածել է Մուշեղ Գ.-ի գլխին` պատճառելով նշված վնասվածքները, միաժամանակ վերջիններս ոտքերով և քարերով հարվածներ են հասցրել Մուշեղ Գ.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենային` պատճառելով նյութական վնաս:

Ժամը 16.10-ին, Արման Գ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն: