|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Վանաձորում օգոստոսի 17-ին, ժամը 01.30-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել է, որ պարանոցի եւ աջ թիակի կտրած-ծակած, թափանցող վերք ախտորոշմամբ շտապօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 1-ի սահմաններում Կարեն Դեմիրճյան-20Ա հասցեի մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ընթացքում տղամարդը ստացել է մարմնական վնասվածքներ:
Կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ընթացքում տղամարդուն դանակով հարվածել է Թումանյանի բնակիչ 26-ամյա Արթուր Ասերյանը: Նա կալանավորված է, քննությունը շարունակվում է: