կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-28 18:51
Իրավական

Դանակահարություն Գավառում. նոր մանրամասներ

Դանակահարություն Գավառում. նոր մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Գավառ քաղաքում զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանության հանգամանքները, մասնակից անձանց շրջանակը։ 

Նախնական քննության տվյալներով՝ 2015 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՌԴ քաղաքացիներ Ս.Ղարաբաղցյանը եղբոր՝ Է.Ղարաբաղցյանի և Գավառ քաղաքի բնակիչ Գ.Զոլյանի հետ Գավառում գործող խանութներից մեկի  մուտքի մոտ տեղադրված տերմինալից կատարել են լիցքավորում։

Այդ ընթացքում խանութ է մուտք գործել նույն քաղաքի բնակիչ Է.Կարապետյանը, ով ինչպես խանութ մտնելիս, այնպես էլ դուրս գալիս ուսով հարվածել է Գ.Զոլյանին՝ ասելով «մի կողմ գնա, արա՛»։ Առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ  Է.Կարապետյանն իր մոտ գտնվող դանակով հարվածել է նախ՝ Գ. Զոլյանի աջ ազդրին, ապա՝ Ս.Ղարաբաղցյանի նստատեղի ձախ հատվածին՝ երկու դեպքում էլ պատճառելով թեթև մարմնական վնաս։ Վիճաբանությանը միջամտել են նաև այլ անձինք, ովքեր քաշքշել են Ղարաբաղցյան եղբայրներին և Գ.Զոլյանին։ 

Քիչ անց դեպքի վայր են ժամանել նաև Ս.Ղարաբաղցյանի հայրը՝ Գարսևան Ղարաբաղցյանը և հարազատները։ Քննությամբ պարզվել է, որ Է.Կարապետյանը, շարունակելով իր խուլիգանական գործողությունները, դանակով մեկ անգամ հարվածել է նաև Գ.Ղարաբաղցյանի ձախ նստատեղին, որից հետո իր մոտ գտնվող օդամղիչ ատրճանակի բռնակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել նրա գլխին:

Մարմնական վնասվածքներ են պատճառվել նաև Գ.Ղարաբաղցյանի քրոջ դստերը՝ Թ.Միքայելյանին, և Ա.Մաթոսյանին։ Ս. և Գ.Ղարաբաղցյանները, Գ.Զոլյանը, Թ.Միքայելյանը և Ա.Մաթոսյանը դիմել են Գավառի բժշկական կենտրոն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Է.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Է.Կարապետյանը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է սև ծալովի դանակը և «Մակարով» տեսակի օդաճնշիչ ատրճանակը:

Նախաքննությունը շարունակվում է։

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով: