կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-03 19:13
Աշխարհ

Ֆիլիպինների նախագահը պատերազմ է խոստանում երկրի կոմունիստներին

Ֆիլիպինների նախագահը պատերազմ է խոստանում երկրի կոմունիստներին

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է երկրի ընդհատակ անցած կոմունիստների դեմ պատերազմի վերսկսման մասին, հաղորդում է Reuters–ը։

«Վերջին երկու օրերի ընթացքում մեծ թվով զինվորներ եմ կորցրել։ Կարծում եմ, որ հրադադարի երկարաձգումը ոչնչի չի բերի, եւ խաղաղության հաստատումը Կոմունիստական կուսակցության հետ անհնարին է։ Եկեք վերսկսենք պատերազմը, ցավոք, հաջորդ սերունդը խաղաղություն չի տեսնի», – հայտարարել է Ֆիլիպինների նախագահը։

Նշենք, որ կառավարական ուժերի եւ կոմունիստ պարտիզանների միջեւ հրադադարի խախտման բազմաթիվ դեպքերի հետեւանքով սպանվել է 7,  գերեվարվել՝ 3 զինվորական։