կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-21 18:00
Աշխարհ

Ահաբեկիչները լուրջ աջակցություն են ստանում Թուրքիայից. ՌԴ ԱԳՆ

Ահաբեկիչները լուրջ աջակցություն են ստանում Թուրքիայից. ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Սիրիայում ահաբեկչական խմբավորումներն ակտիվացել են երկրի հարցով բանակցությունների նախաշեմին. հայտնում է РИА Новости-ն:

 «Վերջին օրերին հատկապես նկատելի է, որ Ժնևում բանակցությունների մեկնարկի նախաշեմին ակտիվացել են ահաբեկչական խմբավորումների գործողությունները։ Խոսքն այն մասին է, որ դրանք ակնհայտորեն փորձում են իրենց օգտին շրջել իրադրությունը։ Սիրիական կառավարական զորքերին հակահարվածների փորձեր են անում «Ջեբհաթ ան Նուսրա» և «Ահրար աշ Շամ» խմբավորումները։ Նրանք Հալեպ նահանգում լուրջ աջակցություն են ստանում Թուրքիայից»,- հայտարարել է Զախարովան։