Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Անջատողական Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարից պահանջել է Անկարայի աջակցությունը ՆԱՏՕ-ին Կոսովոյի անդամակցության հարցում։ Այս մասին Օսմանին հայտարարել է դեկտեմբերի 28-ին Աքարի՝ Պրիշտինա այցի ժամանակ։
Օսմանիի կաբինետի ուղերձում ընդգծվում է, որ զրուցակիցները քննարկել են նաեւ ռազմական համագործակցության ընդլայնման եւ Թուրքիայից ռազմական տեխնիկա գնելու հնարավորությունները։
Բանակցությունների թեմաներից է եղել համագործակցությունը, այսպես կոչված, «Կոսովոյի անվտանգության ուժերի» սպայական պատրաստության ոլորտում։
Օսմանին թուրք նախարարին տեղեկացրել է նաև Բալկաններում տիրող քաղաքական իրավիճակի մասին՝ նշելով «տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով Սերբիայի մշտական սպառնալիքներն ու սադրանքները»։
Հիշեցնենք, որ Կոսովոն, որը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևի համաձայն, չունի սեփական զինված ուժեր ունենալու իրավունք, որոշում է կայացրել «Կոսովոյի անվտանգության ուժերը» վերածել լիարժեք բանակի։