Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատունը կապ է հաստատել է հույն լրագրող Պոլ Անտոնոպուլոսի հետ այն բանից հետո, երբ Արցախյան հակամարտության վերաբերյալ ուսումնասիրություն է հրապարակվել հունական Greek City Times-ում: Այս մասին հայտարարել է հույն վերլուծաբանը՝ զետեղելով դեսպանատան հետ խոսակցությունը:
Քանբերայում Ադրբեջանի դեսպանության ներկայացուցիչը փորձել է «համոզել» հույն վերլուծաբանին, որ ներկայացնի ադրբեջանական քարոզչությունը՝ պնդելով, որ Greek City Times-ում գրված հոդվածը «միակողմանի է»:
Երբ Անտոնոպուլոսը կտրականապես մերժել է ադրբեջանական քարոզչությամբ որևէ կերպ զբաղվելու առաջարկը, Ադրբեջանի դեսպանատունը որոշել է «ձեռք քաշել» վերլուծաբանից:
Անտոնոպուլոսը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, որ ինքը հնարավորություն է տվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը ապացուցելու, որ Սիրիայից եկած ահաբեկիչները չեն մասնակցել Արցախի դեմ պատերազմին: Բայց այս ապացույցը, իհարկե, չի ներկայացվել:
«Ես ներողություն եմ խնդրում Ադրբեջանից, բայց ինձ չի հետաքրքրում լսել բռնապետ Իլհամ Ալիևի քարոզչական դրդապատճառները: Ես հնարավորություն տվեցի Ադրբեջանի ԱԳՆ-ին բացատրելու, թե ինչու են սիրիացի ահաբեկիչները կռվում Արցախում: Նրանք ինձ բացահայտ ստեցին», - գրել է Անտոնոպուլոսը: