|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Անկարայում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպաններ Ջոն Բաասն ու Ռիչարդ Մորն անդրադարձել են Պոլսում տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով մահացել է 10 և վիրավորվել 15 մարդ:
Ըստ Demokrathaber-ի՝ ԱՄՆ դեսպան Բաասը հայտնել է, որ իրենք հետևում են միջադեպի զարգացումներին: «Մեր սրտերը տուժածների հետ են»,- ասել է ամերիկացի դեսպանը:
Մեծ Բրիտանիայի դեսպան Մորն այդ մասին Twitter-յան էջում է գրառում արել: Նա հայտնել է, որ կապ են հաստատել թուրք պաշտոնյաների հետ: Անգլիացի դեսպանը շուտափույթ ապաքինում է մաղթել պայթյունից տուժածներին՝ նշելով, որ պայթյունից տուժածների ազգությունը դեռևս անհայտ է:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Կ.Պոլսի Սուլթանահմեդ հրապարակում անհայտ պատճառներով հզոր պայթյուն էր որոտացել: