Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բարի երեկո համերաշխ ընտանիք, բարի երեկո ուժեղ բանակ՝ ըստ Yerkir.am-ի այս խոսքերով դիմավորեց «Դիմադրություն» շարժման մասնակիցներին Ֆրանսիայի հրապարակում ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը։
Նա տեղին համարեց, որ մենք դիմենք Հայ առաքելական եկեղեցուն, որ ոչ թե հայտարարություն անի, այլ գա և իր խաչով առաջնորդի մեր շարժումը, որովհետև սա քաղաքական պայքար չէ, այլ ազգային ազատագրական պայքար։
«Միայն մենք, որպես բարի և ուժեղ մարդիկ կարող ենք համերաշխության մթնոլորտ ստեղծել, միայն մենք կարող ենք փոխել հայ ազգի ճակատագիրը և Հայաստանը իր խաթարված հունից բերել ճիշտ ճանապարհի։ Մենք կարող ենք նորից ծլարձակել, և մեր բանակը պետք է քայլելով շարժվի մեր հրապարակում, որ մենք կարողանանք իրոք հանգիստ լինել, որ մենք դառնանք գործոն տարածրջանի այս հատվածում և ոչ թե դառնանք մուրացկան, որին ընդամենը խղճում են և գրոշներ են նետում»,-ասաց Տարոն Տոնոյանը։
Խոնարհվում եմ ձեր առաջ, հայտարարեց նա՝ դիմելով ժողովրդին, որովհետև ես ինքս իմ աչքից ընկել էի, բայց դուք կարողացաք իմ հավատքը արթնացնել։
Գնալու ենք հաղթական ավարտի, մինչև վերջ՝ ասաց Տարոն Տոնոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․