Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի թվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հողամաս տրամադրելու մասին հարցը։ Կառավարությունը որոշում է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Վաղարշապատ համայնք Իսի-Լե-Մուլինո փողոց 1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 4.9134 հա հողամասից 1,4 հա հողամասը /այսուհետ՝ հողամաս/ հետ վերցնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության <Երկրագործության գիտական կենտրոն> պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց սեփականության իրավունքով տրամադրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի Սուրբ Գայանե վանքին հարակից 1.4 հա հողատարածքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու խնդրանքով, որտեղ նախատեսվում է կառուցել 1 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան և դրա շրջակայքում հիմնել զբոսայգի:
Հաշվի առնելով, որ քննարկվող հողամասը հանդիսանում է պետական սեփականություն և ընդգրկված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված 4.9134 հա հողամասի սահմաններում, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի հանձնարարականը, մշակել է ՀՀ կառավարության նշված որոշման նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք Իսի-Լե-Մուլինո փողոց 1 հասցեում գտնվող 1,4 հա պետական սեփականություն հանդիսացող հողամասը հետ վերցնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության Երկրագործության գիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց սեփականության իրավունքով հանձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
Միաժամանակ հաշվի առնելով, որ Երկրագործության գիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության հետ դեռևս 25.12.2007թ. կնքվել է նշված հասցեում գտնվող 4.9134 հա հողամասի և դրա վրա կառուցված անշարժ գույքի անհատույց անժամկետ օգտագործման պայմանագիր, քննարկվող հողամասը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն տրամադրելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա նաև կազմակերպության հետ կնքված պայմանագրում կատարել համապատասխան փոփոխություններ