|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Մարտի 1-ին, ժամը 17:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների պողոտայի 5-րդ նրբանցքի տներից մեկի մուտքի ծածկը ձյան շերտի ծանրությունից վնասվել, ընկել է գազատար խողովակի և մոտակա էլ. լարերի վրա. առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տան մուտքի ծածկը պոկվել, ընկել է գազատար խողովակի վրա և վնասել հաշվիչը:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների՝ դեպքի վայր ժամանելը: