Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2014-04-04 08:18
Հասարակություն

Բնապահպանության նախարարը Ջերմուկում շուրջ 400 ծառ հատելու և ՀԷԿ կառուցելու թույլտվություն է տվել

Բնապահպանության նախարարը Ջերմուկում շուրջ 400 ծառ հատելու և ՀԷԿ կառուցելու թույլտվություն է տվել

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայտնի միջադեպից հետո, երբ բնապահպանները գետերի աղտոտված ջուր հյուրասիրեցին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, վերջինս կարծես թե չի խրատվել։

 

«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ նախարարը Ջերմուկում շուրջ 400 ծառ հատելու և հէկ կառուցելու թույլտվություն է տվել։ Վայոց ձորի մարզի մի խումբ բնակիչների կողմից ստացած ահազանգի հետքերով գնալով «Ժողովուրդ»-ը բացահայտեց, որ Ջերմուկ քաղաքի ձկնաբուծարանի հարակից տարածքում զանգվածաբար ծառեր են հատվում։ Ավելին՝ հատված ծառերը հանվել են վաճառքի։

 

Մեր լրագրողը, որպես շինարար, զրուցեց թարմ կտրված ծառերը վաճառող Խաչիկի հետ։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոր կառուցվող հէկ-ը փաստացի պատկանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ բնականաբար ուրիշի անունով։ Բացի այդ՝ Հովսեփյանը ևս 3 հէկ ունի նույն Վայոց ձորի մարզում՝ դարձյալ այլ անձանց անուններով»։

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։