Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Արմեն Կ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով 2016 թվականի հունիսի 17-ին ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվելուց հետո, անձնական խուզարկության ընթացքում ոստիկանության աշխատակիցներն ընթերակաների ներկայությամբ հարցրել են՝ սեղանին դրված թմրամիջոցն իրենն է, թե՝ ոչ: Ստանալով բացասական պատասխան, ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցներն ընթերականերին դուրս են հրավիրել, որից հետո սեղանին դրված թմրամիջոցը դրել են իր գրպանը, ներս են հրավիրել ընթերականերին և արձանագրել, որ թմրամիջոցն, իբր, խուզարկությամբ հայտնաբերվել է իր մոտից:
ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: