կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-06 14:12
Հասարակություն

Եթե մնաս, ավելի լավ` մի հարկատու կավելանա

Եթե մնաս, ավելի լավ` մի հարկատու կավելանա

Ես չեմ հասկանում` պարտադի՞ր է քեզ նամակ գրելը: Համենայն դեպս, ես պարտադրված գրում եմ: Վերջերս նախագահի մոտ էի ու որոշեցինք, որ Լապլանդիայում դեսպանատուն պիտի բացենք, որ դու կարողանաս ավելի հանգիստ գալ-գնալ: Չնայած, եթե մնաս, ավելի լավ կլինի, մի հարկատու կավելանա` հաշվի առնելով, որ նվերներով ես գալու, մաքսատուրք կմուծես, իսկ մեզ պետք է, որ մուծողները շատ լինեն, որ մեր տնտեսությունը ոտքի կանգնեցնեմ, երկիրը շենացնեմ, ժողովրդին բարեկեցիկ դարձնեմ, բոլորն ասեն` մոլոդեց վարչապետին, հալալ ա տղուն: Հիմա, քանի դեռ դեսպանատուն չենք բացել, ես կհանձնարարեմ, որ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնեն ճանապարհածախսդ:

Մենակ խնդրում եմ եւ պահանջում, որ հանրահավաք-բան չանես, թե չէ հիմա ով գալիս է Հայաստան, հանրահավաք է անում:

Հա, մեկ էլ հո դու «Նաիրիտ»-ի աշխատող չե՞ս, եթե` այո, միանգամից ասա, որ քո աշխատավարձը հաշվարկենք, եթե չես, ցավդ էլ տանեմ, բարով ես եկել:

Ինձ ի՞նչ ես բերել: Հա, ես պիտի քեզ գրած լինեի՞, է, դու ինչի չե՞ս ֆայմում: Ես չեմ հասկանում էս երկրում մեկը չկա` ֆայմող: Եթե բնակարանի խնդիր ունես, կարանք ձեւակերպենք կարիքավոր ու պետության կողմից բնակարան հատկացնենք, հոսանքի կոմունալը, գիտես, սուբսիդավորում ենք, նենց որ` կարաս հանգիստ հեռուստացույց նայես, բայց թերթ չկարդաս, սուտ են գրում: Մի խոսքով`

Գալդ բարի Ձմեռ պապի,

Մենք սիրում ենք քեզ անչափ,

Տուր, խնդրում ենք, մեր աշխարհին

Շատ ջերմություն եւ անտառ:

Ինչո՞ւ անտառ: Լավ հարց է: Ինչո՞ւ ոչ` ծով: Չգիտեմ, գիտեմ միայն, որ`

Դեռ մանուկ, երբ վազում էինք մեր բակում

Եվ մոտակա պաղ առվակից ջուր էինք խմում անհագ,

Նայում էինք վեր` տոկուն կանգնած միակ ծառին

Եվ ասում` վաաախ, անտառ…

Երբ մեծացանք, մենք հասկացանք, որ դա ծառ էր սոսկ մի հատ: Անտառ չունենք, տուր անտառ:

…Ու 5 մլն 870 հազար եվրո փող` վարկով:

Հովիկ Աբրահամյան