կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-06 06:41
Տնտեսական

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը` ամենապարտաճանաչ հարկատու

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը` ամենապարտաճանաչ հարկատու

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2011 թ. առաջին եռամսյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակը, որի համաձայն` Հայաստանի խոշորագույն հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ 7.45 մլրդ դրամ վճարած հարկերով։ Ընկերությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի քան 6 անգամ ավելացրել է հարկային վճարումները, ինչի հետեւանքով նախորդ տարվա 11-րդ տեղից հայտնվել է առաջատարի դիրքում։

Երկրորդ տեղում է անցյալ տարվա՝ ինչպես եռամսյակի, այնպես էլ ամբողջ տարվա արդյունքներով առաջատար «ՀայՌուսգազարդ» ընկերությունը՝ 7.35 մլրդ դրամով։

Երրորդ տեղում գործարար, պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն է՝ 4.57 մլրդ դրամ ցուցանիշով, ինչը 2.1%-ով գերազանցում է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը։