կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-03 12:21
Քաղաքական

Ես եմ բազմաթիվ պոզեր դրել. Լեւոն Մարտիրոսյան

Ես եմ բազմաթիվ պոզեր դրել. Լեւոն Մարտիրոսյան

Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը:

-2015-ի ձեռքբերումը:

- Սահմանադրական փոփոխությունների փաթեթը:

-Տարվա կորուստը:

-Հայ զինվորների կորուստը:

-Սպասելիքը 2016-ից:

-Սպասվում է երկրի հետագա ժողովրդավարացում:

-2015-ի Տարվա կինը:

-Քիմ Քարդաշյանը` Հայաստանի եւ Հայոց ցեղասպանության մասին աշխարհի ուշադրությունը գրավելու համար:

-2015-ի ամենահաջող քաղաքական գործիչը:

- Սերժ Սարգսյանը:

-Ամենաանհաջողը:

-Մեկից ավել են :

-2015թ.-ի ամենատպավորիչ հայաստանյան իրադարձությունը:

-System of a Down խմբի համերգը Հանրապետության հրապարակում:

-2015-ին աշխարհում ի՞նչ փոխվեց:

-Փոխվեց ռուս-թուրքական հարաբերությունների բնույթը:

-Հիմա` մի քիչ հումոր: -Այծի /2015-ը այծի տարի էր/ ամենացավոտ պոզահարումը` Ձեզ:

-Ես եմ բազմաթիվ պոզեր դրել:

-Իսկ երկրի՞ն:

-Մեր երկրին հնարավոր չէ պոզահարել:

-Ի՞նչ մկկաց այծը Ձեր ականջին հրաժեշտից առաջ:

-Ասաց` դիմացեք, վերջը լավ է լինելու:

-Անցնենք կապիկներին. կապիկն ու կապիկությունը տարբեր բանե՞ր են:

-Տարբեր են, բայց` փոխկապակցված:

-Համաձա՞յն եք տեսությանը, որ մարդիկ առաջացել են կապիկներից:

-Ոչ բոլորը, բայց շատերն, իրոք, առաջացել են եւ շարունակում են առաջանալ:

-Կապիկություն անելը մարդի՞կ են կապիկներից սովորել, թե՞ կապիկները մարդկանցից:

-Դա երկուստեք գործընթաց է եղել:

-Կապիկի դերն ու նշանակությունը հայ քաղաքականության պատմության մեջ:

-Հայ քաղաքականության պատմության մեջ ավելի մեծ ներդրում ունեցած կենդանիներ կան:

-Քաղաքականության մեջ կապիկությունը արհե՞ստ է, թե՞ արվեստ:

-Երկուսն էլ:

-Եվ վերջում` ի՞նչ պետք է սովորել կապիկից:

-Մյուս տարի կիմանանք: