|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է։ Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Դիվանագիտությունը կառուցողական փուլ վերադարձնելը լիովին իրատեսական է։ Դրա համար ԱՄՆ-ը պետք է գիտակցի մի պարզ փաստ․ ճնշումը չի գործում»,- գրել է նա։ Արաղչին ամերիկյան վարչակազմին կոչ է արել երկխոսություն վարել հարգանքով, ճանաչել Իրանի իրավունքները և հարգել իր ստանձնած պարտավորությունները։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Վաշինգտոնի վարչակազմն այժմ շահագրգռված չէ Իրանի իշխանությունների հետ խորհրդակցությունների և հանդիպումների անցկացմամբ։