|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Դատավորը չցանկացավ Վեհափառի ու Սրբազանների գործը քննել, լրագրողներին ասաց Վեհափառի փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Դատավորները հասկանում են, որ սա խնդրահարույց գործ է, մի կողմում իրենց խիղճն է, մյուս կողմում՝ քաղաքական ճնշումը»,- ասել է նա՝ չբացառելով, որ այս գործը կարող է մակագրվել իշխանության «սրտի դատավորներ» Մասիս Մելքոնյանին, Կարեն Ֆարխոյանին, Արմինե Մելիքսեթյանին ու այլոց։
Հիշեցնենք՝ դատավոր Սերժ Ռուշանյանն այսօր որոշեց Վեհափառ Հայրապետի ու վեց Սրբազանների գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։
Դատավորը հայտարարել է, թե մտավախություն ունի, որ կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության, քանզի, ընդդատության խնդիր է տեսնում, ըստ այդմ, որոշեց գործն ուղարկել Երեւանի դատարան։