|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի` հայկական քաղաքական դաշտ մուտք գործելու հավանականությանը:
«Արա Աբրահամյանը ժամանակ է խնդրել, որ միանա քաղաքական կուսակցություններին կամ էլ իր կուսակցությունը ստեղծի: Ես էլ կհարգեմ նրա այդ ցանկությունը»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով սահմանադրական հանրաքվեին և նոր Սահմանադրության նախագծին` Մարտիրոսյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթը ենթադրում է ավելի մեծ կայացվածություն և ժողովրդավարություն:
«Սահմանադրական բարեփոխումներով ընդդիմադիր կուսակցություններին լայն լիազորություններ են տրվում: Ախր, մեր ընդդիմադիր քաղաքական ուժերն են պահանջել այդ փոփոխությունները: Հարյուր տոկոսանոց համամասնականին անցումը նրանց պահանջներից մեկն է: Վերջին տարիների ընթացքում այդ պահանջը հնչել է երևի մի հազար անգամ: Հարյուր տոկոսանոց համամասնականի դեպքում ավելի դժվար է վերարտադրվել: Սա իշխանության համար հետընթաց է»,- ասաց պատգամավորը:
Ըստ նրա` միայն քաղաքական էլիտայի խնդիրն է սահմանադրական բարեփոխումների մասին խոսելը: «Ես կարծում եմ` նորմալ է, որ քաղաքական էլիտայի որոշ ներկայացուցիչներ դեմ են սահմանադրական բարեփոխումներին: Դա նորմալ է և լավ է»,- ընդգծեց Մարտիրոսյանը: