|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ Երեկ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը հրաժարական ներկայացրեց: Մենք տեղեկացանք՝ բուն պատճառն այն է, որ առաջիկայում այդ վարչությունը վերակազմավորվելու է եւ վերածվելու է փոքր բաժնի, որը միայն մանկապարտեզներով կզբաղվի։ Մեր տեղեկություններով՝ պատճառը կրթության ոլորտում լիազորությունների վերաբաշխումն է։ Գործընթացն արդեն իսկ մեկնարկել է մարզերում․ սեպտեմբերից մարզպետարաններից դպրոցների կառավարման մի շարք գործառույթներ փոխանցվել են ԿԳՄՍ նախարարությանը, ուստի մարզպետարաններում նման մեծ բաժիններ պահելն այլեւս անիմաստ է։
2027 թվականի սեպտեմբերից նույնը նախատեսվում է իրականացնել Երեւանում․ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությունից դպրոցները կանցնեն ԿԳՄՍՆ-ի ենթակայության ներքո։ Թեեւ դեռ քաղաքապետարանում վերջնական որոշում չկա, բայց քննարկվում է հարցը, թե արդյո՞ք միայն մանկապարտեզների հարցերով առանձին վարչություն պահելու անհրաժեշտություն կա, գուցե այն վերակազմավորել բաժնի՞։ Ինչ վերաբերում է Մարգարիտ Խաչատրյանի անսպասելի հրաժարականին, ըստ էության, դեռ մեկ տարի վարչությունը գործելու է, մեզ ասացին, որ նա լավ առաջարկ է ստացել եւ նախընտրել է ժամանակից շուտ հեռանալ` չսպասելով կառուցվածքային փոփոխություններին։ ԿԳՄՍՆ-ից մեզ հավաստիացրին, որ Խաչատրյանին նախարարությունում որեւէ պաշտոնի նշանակելու վերաբերյալ գործընթաց չկա։