|
Փոխարժեքներ
20 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը 89 տարեկանում մահացել է Օսլոյի հիվանդանոցում։ Այս մասին հայտնել է թագավորական տան մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Թագավոր Հարալդ V-ը վախճանվել է։ Խոր ցավով հայտնում ենք, որ Նորին Մեծություն թագավոր Հարալդն այսօր վախճանվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նորվեգիայի 89-ամյա թագավոր Հարալդ V-ը հոսպիտալացվել էր օգոստոսի 17-ին՝ վարակի և հեմոլիտիկ անեմիայի բարդությունների պատճառով։ Այդ ժամանակվանից ի վեր նա չէր լքել բուժհաստատությունը։ Օգոստոսի 27-ին թագավորական տունը հայտնել էր, որ նրա առողջական վիճակը վատթարացել է և գնահատվում է «շատ ծանր»։ Գլյուքսբուրգների դինաստիայից թագավորը գահին էր 1991 թվականից։ Գահը ժառանգում է նրա 53-ամյա որդին՝ Հոկոնը։