կարևոր
688 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-28 09:56
Աշխարհ

Լավրովը մեկնաբանել է Փաշինյանի՝ ՀՀ-ին երկաթուղու կոնցեսիան վաճառելու խնդրանքը

Լավրովը մեկնաբանել է Փաշինյանի՝ ՀՀ-ին երկաթուղու կոնցեսիան վաճառելու խնդրանքը

Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանին երկաթուղու կոնցեսիան վաճառելու խնդրանքը զարմանք է առաջացնում, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է РИА Новости-ն։

Նախարարը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետների միջև կանոնավոր շփումներ են իրականացվում, և հնարավոր է քննարկել հայկական կողմին հետաքրքրող ցանկացած հարց, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության իրավիճակը, որը գտնվում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ներքո։

«Զարմանքով ենք լսում, թե ինչպես են այս հարցերը... Եթե դրանք արդեն առաջացել են, պատմիր քո գործընկերոջը, թե ինչպես ես այս առումով մտածում։ Փոխարենը հրապարակային հայտարարություն է արվում, թե դա ընդհանրապես «իրենցն է», և ընդհանրապես մենք իրենց 2 միլիարդ ենք պարտք», - ասել է Լավրովը «РБК» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Հասկանում եմ, որ դա, բացի տնտեսական վերլուծության վրա հիմնված գնահատականներից, մեր քաղաքացիների մոտ զարմանք է առաջացնում։ Ես բացառություն չեմ», - հավելել է նա։

Երկուշաբթի օրը Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը Մոսկվայից խնդրում է երրորդ երկրի վաճառել հանրապետության տարածքում երկաթուղիների կառավարման կոնցեսիան։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ է անելու Հայաստանը, եթե ռուսական կողմը մերժի Երևանի առաջարկները երկաթուղիների վերաբերյալ, Փաշինյանը հայտարարել էր, որ դա անհնար է։

2008 թվականի փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարի ժամկետով հանձնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարմանը՝ ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով։