Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի նախկին պաշտպանության նախարար, Արցախի ԱԻ նախարար Լևոն Մնացականյանը ամանորի շնորհավորական ուղերձ է հղել.
«Հարգելի ծառայակիցներ, գործընկերներ, ահա և պատմություն է դառնում 2018 թվականը: Ամփոփելով անցնող տարին՝ կարող ենք արձանագրել, որ ծառայությունն ընդհանուր առմամբ կարողացել է պատվով կատարել իր առջև դրված խնդիրները բոլոր ուղղություններով: Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը բարության և մարդասիրության օջախ է: Ձեր բարեխիղճ ծառայության շնորհիվ օրեցօր աճում է բնակչության վստահությունը կառույցի նկատմամբ, ինչի վառ վկայությունն են ճգնաժամային կառավարման կենտրոնում շարունակաբար աճող կանչերը: Փրկարարը մասնագիտություն չէ, այլ կոչում: Մարդիկ վստահում են մեզ, համոզված լինելով, որ ցանկացած դժվարին իրադրության մեջ հայտվելուց փրկարարներն իրենց կողքին կլինեն ևկցուցաբերեն անհրաժեշտ օգնություն:
2018 թվականին շարունակվել է ծառայության նյութատեխնիկական բազայի համալրումը և արդիականացումը: Ծառայությունը մշտապես գտնվումէ երկրի ղեկավարության ուշադրության ներքո: Բացի պետական աջակցությունից՝ այսօր ծառայության կողքին են կանգնած մի շարք բարերարներ, ովքեր իրենց նվիրատվությունների շնորհիվ նպաստում են ծառայության գործունեության մակարդակի բարձրացմանը: Օգտվելովհնարավորությունից՝ մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեզ:
Ամփոփելով 2018 թվականի մեր ձեքբերումներն ու հաջողությունները՝ պետք է նշել, որ դեռևս բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք իրենց լուծումնեն պահանջում:
Միայն յուրաքանչյուրիս տքնաջան, համառ ու բարեխիղճ աշխատանքի շնորհիվ կարող ենք պատշաճ մակարդակով լուծել առաջադրված խնդիրները, ինչը ակնկալում եմ միասին իրականացնել 2019 թվականին:
Հարգելի գործընկերներ,
Նոր տարին բոլորիս համար նոր հույսերի, ակնկալիքների ու երազանքների տոն է: Յուրաքանչյուր նոր տարի նորանում են հույսերը, նրանց հետ էլկյանքն է նորանում:
Շնորհավորում եմ բոլորիդ՝ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ, որ այս օրերին Ձեր օջախներում տոնական սեղանների շուրջիշխեն բարձր տրամադրությունն ու լավատեսության ոգին:
Թող 2019 թվականը խաղաղություն ու բարօրություն բերի Ձեր ընտանիքներին և մեր երկրին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»: