|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Yerkir.am-ը օրեր առաջ տեղեկացրել էր, որ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը ս.թ. հունիսի 29-ին հրապարակել է 2025թ. գործունեության մասին հաշվետվությունը սակայն մինչ օրս, խախտելով օրենքը, չի հրապարակել աուդիտի եզրակացությունը:
«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ից ոչ ուշ հիմնադրամը՝ հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգում պարտավոր է հրապարակել հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվություններն ու ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը:
Yerkir.am-ի անդրադարձից ժամեր անց (հավանաբար ՊԵԿ-ի միջամտությունից հետո) շուրջ 2 ամիս ուշացումով հրապարակել է աուդիտորի եզրակացությունը: