|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Բաքվում Լեհաստանի դեսպան Պավել Ռադոմսկին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել TVP World-ով հեռարձակված հանրապետության մասին քննադատական ռեպորտաժի կապակցությամբ։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, ռեպորտաժը վերաբերում է «Արևելյան ճեպընթաց» հաղորդմանը, որը օգոստոսի 26-ին հեռարձակվել է լեհական անգլալեզու հանրային հեռուստաալիքով TVP World-ում։ Հեռարձակողի X-ում հրապարակման համաձայն՝ հաղորդումը քննարկել է Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը, այդ թվում՝ հիշատակել առանձին լրագրողների ձերբակալությունները և մեղադրել ընդդիմադիր ակտիվիստների հետապնդման մեջ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ լեհական հեռուստահաղորդումը պարունակում է «կողմնակալ և բացարձակապես անընդունելի հայտարարություններ, որոնք ուղղված են ադրբեջանական պետության և երկրի ղեկավարության դեմ»։ Այն նաև ուշադրություն է հրավիրել հաղորդման ընթացքում հաղորդավարի սադրիչ վարքագծի վրա։