Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը և քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը լրագրողների հետ զրուցեցին սահմանադրական հանրաքվեի ու սահմանադրական փոփոխությունների մասին:
Լևոն Մարտիրոսյանը, ամփոփելով սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, նշեց, որ բովանդակային քննարկում այդպես էլ չստացվեց «այո»-ի ու «ոչ»-ի միջև, որովհետև «ոչ»-ը այդպես էլ չմտավ բովանդակային քննարկման մեջ: ««ՈՉ»-ի հիմնական փաստարկն այն է, որ մերժում են սահմանադրական փոփոխությունները, քանի որ այսօրվա իշխանություններն են նախաձեռնել, ուստի հնարավոր է, որ չար բան են մտածում, ինչը բովանդակային քննարկում չէ»,- ասաց նա:
Պատգամավորի համոզմամբ՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը առաջադիմական, ժողովրդավարական փաստաթուղթ է: ««Ոչ» ասելով՝ կամա, թե ակամա, կողմ ենք քվեարկում գործող Սահմանադրությանը, սա ոչ այնքան «այո»-ի ու «ոչ-ի քարոզ է, որքան՝ «կամ, կամ»-ի՝ կա՛մ ընդունվելու է նոր Սահմանադրություն, կա՛մ կմնա գործող Սահմանադրությունը»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխություններով հեծանիվ չեն հորինում. ուսումնասիրվել է եվրոպական երկրների խորհրդարանական համակարգերի լավագույն փորձը:
Ստեփան Սաֆարյանը նշեց, որ համակարծիք չէ, որ «Ոչ»-ը խուսափել է մտնել բովանդակային քննարկման մեջ:«Եթե անգամ մենք խոսել ենք համամասնական ընտրակարգի ու խորհրդարանական կառավարման մասին, ապա մենք չենք խոսել կայուն մեծամասնության մասին»,- ասաց նա:
Մեր հարցին, թե ո՞րն է այդ դեպքում բոլոր նախագահներից դժգոհությունների պատճառը, և արդյո՞ք ժողովուրդը պետք է նստի, սպասի բարի կամք ունեցող նախագահի, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Եթե բարի նախագահ լինի, ինչպես Ձմեռ պապիկը, այդ դեպքում, առհասարակ, Սահմանադրություն էլ պետք չէ: Ես չեմ ընդունել «Ոչ»-ի ճամբարի այն փաստարկները, որ եթե սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել են այս իշխանությունները, ուրեմն չեն մտնի քննարկումների դաշտ, չեմ ընդունել, որ սահմանադրական փոփոխություններին դեմ են, որովհետև ուզում են վերարտադրվել: Ինձ համար տարօրինակ է այն իշխանությունը, որը չի ցանկանում վերարտադրվել: Ես դեմ եմ թե՛ գործող Սահմանադրությանը, թե՛ առաջարկվող փոփոխություններին, ես կողմ եմ երրորդ տարբերակի»:
ՀՀԿ-ական Լևոն Մարտիրոսյանը նշեց, որ չկա երրորդ տարբերակ, կա երկու տարբերակ, և պետք է ընտրել դրանցից մեկը: