Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մասիսի՝ 65 հազար դոլար արժողությամբ ոսկեգույն տոնածառը երկար ժամանակ քննարկվեց սոցիալական ցանցերում: Եղան մեկնաբանություններ, թե արդյոք հնարավոր չէ՞ր գումարն առավել «արդյունավետ ծախսել»:
Yerkir.am-ի հետ զրույցում Մասիսի Զարգացման հիմնադրամի տնօրեն Ստեփան Հովհաննիսյանն անդրադարձավ այդ քննարկումներին, բացատրեց, թե ինչու է մոսկվաբնակ գործարար Գագիկ Ադիբեկյանը որոշել հենց տոնածառ նվիրել հարազատ քաղաքին:
Պարզվում է՝ գործարարը որոշումը դեռ ամռանն է կայացրել: Տոնածառը, որը մոտ 15 մետր բարձրություն ունի, պատվիրվել է Գերմանիայում, թանկ գինն էլ պայմանավորված է տոնածառի՝ անհատական պատվեր լինելու հանգամանքով: «Հետաքրքիր է, որ եւ ԶԼՄ-ներով եւ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկում սկսվեց տոնածառի գնի շուրջ, ինչն անկեղծ ասած թեև սպասել էր, բայց և զարմանալի: Հնչում էին տարբեր կարծիքներ, որ գումարը կարելի էր ուղղել սոցիալապես անապահով ընտանիքներին, բայց եկեք մի բան փաստենք, որ նվերի կարևոր մասն ի վերջո արժեքը չէ եւ նվերի արդյունավետությունը կամ ոչ արդյունավետությունն այդքան չեն քննարկում: Այն ինչ արել է պարոն Ադիբեկյանը, մենք դա այլ տեսանկյունից ենք դիտարկում: Մասիս քաղաքում կա 5000 ընտանիք, այդ ընտանիքներում ապրում են բազմաթիվ երեխաներ: Մենք քաջ գիտակցում ենք, որ գրեթե բոլոր ընտանիքներում էլ սոցիալ-տնտեսական իրավիճակը բարվոք չէ, բայց մենք խնդիրն այլ տեսանկյունից ենք նայում: Երեխաները, որոնք ապրում են այդ ընտանիքներում, մեղավոր չեն ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի համար, նրանք չպետք է զրկվեն հասարակ ուրախություններից, որոնք առաջին հայացքից հասարակ են, բայց Հայաստանում այդ ամենը կազմակերպելը բավականին մեծ բարդությունների հետ է կապված: Մեր կարծիքով այդ ընտանիքի երեխան չպետք է զրկված լինի տեսնել գեղեցիկ տոնածառ, տոնական զարդարանք ստացած քաղաք: Չպետք է զրկված լինի Ձմեռ պապից նվերներ ստանալուց»-ասաց Ստեփան Հովհաննիսյանը:
Ըստ նրա, մոսկվաբնակ գործարարը չի ընդունում, երբ իրեն անվանում են բարերար, այդ բառը չի ցանկանում, որ կիրառվի: «Նա մեր համաքաղաքացին է՝ մասիսցի, ինչ անում է՝ իր հարազատ քաղաքի համար է անում և բարեգործություն դա չի համարում: Ապրելով եւ բիզնես ծավալելով ՌԴ-ում, Ադիբեկյանն իր ներդրումն է ցանկանում ունենալ Մասիսի կյանքի աշխուժացման գործում, այլ ոչ թե կատարել բարեգործություն կամ նպաստել ստեղծված սոցիալ- տնտեսական սրված իրավիճակի մեղմմանը, որը ըստ էության, կրկնում եմ՝ ըստ էության, իր պարտականությունը չէ: Նա ցանկանում է Մասիսը մեկ քայլով առաջ տեսնել»,-հավելեց նա:
Միջոցառումները քաղաքում, ըստ Հովհաննիսյանի, սկվել են դեռ ապրիլից, երբ քաղաքում բացվեց Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար:Բացման արարողությանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում` արտասահմանից: