|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մասիս քաղաքում նախօրեին «ռազբորկա» է տեղի ունեցել նախկին ՀՀԿ-ական, այժմ հեղափոխականների դաշտում գործող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հայտնի եղբոր՝ Գոռի, եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդու՝ Նվեր Մուրադյանի միջեւ։
Լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի։ Ոստիկանությունը բերման է ենթարկել 8 հոգու՝ Գոռ Համբարձումյանին ու նրա «կամանդին», որոնք հայտնի են մականուններով՝ Զիբիլի Գոռիկ, Խուճուճ Կարեն եւ այլն։ Բերման է ենթարկվել նաեւ Մուրադյանի որդին՝ Նվերը։
Բացատրություն վերցնելուց հետո բաց են թողել։ Մեզ չհաջողվեց պարզել, թե միջադեպն ինչից է ծագել, սակայն այս 2 խմբի միջեւ տեւական ժամանակ է՝ թշնամական հարաբերություններ են հաստատված։ Ոստիկանությունից փոխանցեցին, որ միջադեպի վերաբերյալ Մասիսի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ավելին չմանրամասնեցին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում