Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանությսն է արժանացել «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Ըստ նրա` կատարված փոփոխությունները կբարելավեն վարորդների վիճակը:
Հովհաննիսյանը նշեց, որ փոփոխությունների փաթեթում կան նաև բացասական կետեր: Մասնավորապես` առանց հաշվառման համարանիշի, կեղծ համարներով երթևեկող վարորդների համար նախատեսված է 100.000 դրամ տուգանքը 200.000 դրամի հասցնելը:
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է որոշվելու` վարորդը դիտավորյա՞լ է արգելված վայրում կայանել մեքենան, թե՞ ոչ, Հովհաննիսյանն ասաց, որ նախադեպեր կլինեն, ըստ այդմ էլ կորոշեն:
Խոսելով տուգանքների համաչափության մասին` Հովհաննիսյանն ասաց, որ պետք է քաղաքացուն տեղում տրամադրվի վարչական ակտի օրինակը, որպեսզի նա հետո` վիճարկելիս ստիպված չլինի դիմում գրել:
«Այսօր այնպես է ստացվում, որ պետավտոտեսուչը որքան շատ է տուգսնք բերում, այնքան լավ, բայց տուգանքի նպատակը պետք է լինի կանխաևգելելը, ոչ թե պատժելը»,- ասաց նա:
Է. Հովհաննիսյանի խոսքով` Հայաստանը չի կատարում Ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիայի դրույթներից մեկը և ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցումը դպրոցներում ու մանկապարտեզներում պարտադիր չի դարձնում: