|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԵԱՀԿ-ն պետք է շարունակի ջանքերը հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ: ԵԱՀԿ գագաթնաժողովում ունեցած ելույթում այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Ի թիվս այլ հակամարտությունների` ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել է ԼՂ հիմնահարցին: «Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր` նշում եմ, որ յուրաքանչյուր արդարացի լուծում պետք է հիմնված լինի Հելսինկյան ակտի սկզբունքների եւ նախագահներ Օբամայի, Սարկոզիի եւ Մեդվեդեւի` Աքվիլայում մշակած եւ Մուսկոկայում վերահաստատված վեց կետերի վրա: Ցանկանում եմ նշել, որ նշված սկզբունքներն ու կետերը միասնական ամբողջություն են, եւ դրանցից որոշների առանձնացումը եւ անտեսումը կխոչընդոտի խնդրի կարգավորմանը»,- ասել է Հիլարի Քլինթոնը:
Իր խոսքում ԱՄՆ պետքարտուղարը հատուկ ընդգծել է, որ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, եւ ԵԱՀԿ-ն պետք է ավելացնի ջանքերը հակամարտություններն ու դրանց թեժացումը կանխելու համար: