Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը մասնակի բավարարեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հայցն ընդդեմ սնանկացած գործարար Փայլակ Հայրապետյանի:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայցադիմում է ներկայացրել հիշյալ դատարան՝ պահանջելով պարտավորեցնել գործարար Փայլակ Հայրապետյանին` shamshyan.com էլեկտրոնային լրատվականի միջոցով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև Փայլակ Հայրապետյանից հօգուտ Տիգրան Սարգսյանի բռնագանձել 1 մլն դրամ` որպես բարոյական վնասի հատուցում, և դատական ծախսերը, ներառյալ` փաստաբանի վարձատրության գումարը:
Դատավոր Զարուհի Նախշքարյանն իր վճռով պարտավորեցրել է Shamshyan.com-ի միջոցով հերքել փաստացի որոշ տվյալներ և հօգուտ հայցվորի բռնագանձել 100.000 դրամ` որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Դատարանը երեք դրվագներից միայն մեկով է համարել, որ զրպարտություն չկա` այն տեղեկատվության հետ կապված, որ Փայլակ Հայրապետյանն ասել է, թե Տիգրան Սարգսյանը կառավարության շենքում խորհրդակցության է մասնակցել:
Yerkir.am-ի հետ զրուցում Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը նշեց, որ իրենք բողոքարկելու են դատարանի վճիռը: «Փայլակ Հայրապետյանը չի զրպարտել, Տիգրան Սարգսյանի պատիվը չի արատավորել: Ննախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը այս վճռով փորձում է իր անունը մաքրել օֆշորային պատմությունից»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց համար կանխատեսելի էր նման վճիռը:
Yerkir.am-ի հետ զրույցում գործով որպես երկրորդ պատասխանող ներգրավված ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ տեղյակ չէ դատարանի վճռից: Նա նշեց, որ դատական նիստերին չի մասնակցել, քանի որ երբևէ ծանուցում չի ստացել և, ըստ այդմ, չի պատրաստվում հերքում հրապարակել: