Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է Ազգային ճակատ կուսակցության երիտասարդ ակտիվիստ Ռուսլան Նասիրլիին : Turan-ը, վկայակոչելով փաստաբան Ասիֆ Յուսիֆլիին, հայտնում է, որ ակտիվիստի ձերբակալությունից հետո նրա գտնվելու վայրի մասին ոչ մի տեղեկություն չկա:
Նրա խոսքերով` Նասիրլին ոչ մի հակաօրինական գործողություն չի կատարել: Նրա ձերբակալման պատճառը դարձել է Facebook-ում շփման գծում մեծաթիվ զոհերի կապակցությամբ բացված էջը: Էջն ունեցել է հետևյալ անվանումը՝ «Գլխավոր հրամանատար, պատասխանիր» :
Ադրբեջանի ՆԳՆ-ն դեռևս չի մեկնաբանել ակտիվիստի ձերբակալման լուրը: