Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նպատակահարմար չէ, որ ասի, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ի վերջո, Շվեյցարիայում կհանդիպի՞ Հայաստանի նախագահի հետ, թե` ոչ, բայց ընդգծեց, որ հայկական կողմը նախագահների հանդիպումից ակնկալում է խաղաղ բանակցային գործընթացի շարունակություն:
Նա ընդգծեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ադրբեջանին պետք է բացատրեն, որ ռազմական լուծումը պետք է մտքից հանի: «Ադրբեջանը սկսեց արհամարհել բանակցային գործընթացը, և եթե նա փորձի ռազմական ճանապարհով լուծումներ որոնել, ապա դա, առաջին հերթին, ի վնաս իրեն է: Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով արհամարհել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր ջանքերը, ապա դա նրան օգուտ չի բերի: Իսկ այն, ինչ համանախագահները հայտարարում են, это еще цветочки: Այսինքն՝ սա դեռ սկիզբն է: Հաջորդը լինելու է ոչ միայն ամերիկյան կողմի արձագանքը, այլև` Եվրոպայի»,- ասաց Շարմազանովը:
Փոխխոսնակի խոսքով` ԱՄՆ-ը Թուրքիային հորդորում է քիթը չխոթել Ղարաբաղի հարցի մեջ: Այս մեսիջն ուղղված էր ոչ միայն Թուրքիային, այլ նաև Ադրբեջանին, որը, պատեհ ու անպատեհ առիթ օգտագործելով, փորձում է ՄԽ ձևաչափը փոխել, և դա ցույց է տալիս ոչ միայն իր խոսքով, այլև պահվածքով, որով ուզում է նաև, որ Թուրքիան ներգրավվի Մինսկի խմբում: