Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց 2015-ին նախարարության գործունեությունը:
Ըստ նրա` առանձնահատուկ կարևորություն է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոս տաճարում հատուկ պատարագ մատուցելը` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ: «Դա կարևորագույն ուղերձ էր, որը համաշխարհային հնչեղություն ստացավ»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, ապա, նախարարի խոսքով, 2015-ին Հայաստանը շարունակել է Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ ջանքերը` ուղղված Ղարաբաղյան հիմնախնդրի` բացառապես խաղաղ կարգավորմանը:
«Նոր թափ են ստացել Ադրբեջանի կողմից հրադադարի կոպտագույն խախտումները` մեծ տրամաչափի զինատեսակների կիրառմամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ մարդկային կորուստների, ներառյալ` քաղաքացիական բնակչության շրջանում: ՄԽ համանախագահները իրենց կոչերում հասցեական հորդորներ են հնչեցրել` Ադրբեջանին ուղղված, որ զերծ մնա հակամարտության գոտում իրավիճակի սրումից և միակ միջնորդ` ՄԽ ջանքերը քննադատելուց: Ադրբեջանն արհամարհել է համանախագահների` իրեն ուղղված կոչերը, գնացել է իրավիճակի առավել սրման, ինչի արդյունքում չի հաջողվել առաջընթաց գրանցել ինչպես հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ, այնպես էլ հրադադարի պահպանման ամրապնդման շուրջ,- նշեց Նալբանդյանը:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպմանը` նա նշեց, որ այն ուղղված էր հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը: Եվ հանդիպումը դարձյալ ցույց տվեց, որ Ադրբեջանի դիրքորոշումը հակասում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ՄԽ համանախագահների մոտեցումներին:
Նալբանդյանը հավելեց, որ եռանախագահները շատ մեծ ջանքեր են վատնում ոչ թե հիմնախնդրի բանակցային կարգավորման, այլ Ադրբեջանին խելքի բերելու վրա` թույլ չտալու համար, որ Ադրբեջանը առավել սրի իրավիճակը: Մինչդեռ Ադրբեջանը չի հարգում այդ հայտարարությունները` ծանր հրետանի կիրառելով շփման գծում: