|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ժամը 19.20-ին սկսվել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի/ԱՄՆ/, Իգոր Պոպովի/Ռուսաստան/ եւ Բեռնար Ֆասիեի /Ֆրանսիա/ հետ:
Հանդիպումից մի քանի րոպե անց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նախագահական նստավայրում հավաքված լրագրողներին հայտնեց, որ համանախագահներն այս անգամ լրագրողների հետ ճեպազրույց չեն ունենա: Այն, իրենց ասելով, կկայանա երեք նախագահների հետ հանդիպումից հետո:
Մեր տեղեկություններով` հանդիպումից հետո համանախագահները կմեկնեն Ադրբեջան` հատելով ադրբեջանա-ղարաբաղյան շփման գիծը:
Վաղը շփման գծում տեղի կունենա նաեւ ԵԱՀԿ առաքելության հերթական դիտարկումը` համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: