կարևոր
4924 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-21 16:12
Քաղաքական

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու փոխվարչապետերը հանդիպելու են․ ԱԽ քարտուղար

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու փոխվարչապետերը հանդիպելու են․ ԱԽ քարտուղար

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու փոխվարչապետերը հանդիպելու են, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նշեց, որ օրի, ժամի ու տեղի մասով դեռևս հստակություն չկա։

Գրիգորյանն ասաց, որ խաղաղության պայմանագրի մասով Հայաստանը ստացել է Ադրբեջանի տարբերակը, որը հունվարի 4-ի պատասխանն է։

«Շարունակում ենք աշխատել, կարծում եմ՝ երբ ԱԳ նախարարները հանդիպեն, քննարկելու են խաղաղության պայմանագիրը»,- ասաց նա։

ԱԽ քարտուղարը նշեց, թե դեռ հստակ չէ՝ Միրզոյան-Բայրամով հանդիպումը կլինի երկկո՞ղմ, թե՞ միջնորդների մասնակցությամբ։