|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Ժողովուրդը» գրում է. «Շաբաթ օրը «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավորներն ու նախարարները՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ «Օջախ» ռեստորանում կրկին հանդիպել են ու «մի կտոր հաց կիսել»։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս անգամ նրանց հանդիպումը ջերմ մթնոլորտում է անցել, ՕԵԿ-ականները միմյանց կենաց են խմել ու ջերմ բաժանվել միմյանցից։ Նախարարներից մեկը բաժակ բարձրացնելիս Արթուր Բաղդասարյանին հասկացրել է, որ եթե ինչ-որ բան ունի ասելու, կարող է ուղիղ իրենց ասել և ոչ թե Աժ ՕԵԿ պատգամավորների դժգոհությունը բեմադրել։
«Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից, ով ասաց, թե «ՕԵԿ-ականները, որտեղ էլ որ հանդիպում են միմյանց հետ չեն կռվում, բոլոր հանդիպումներն էլ անցնում են ջերմ, կոնստրուկտիվ մթնոլորտում»»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում։