կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-27 10:51
Քաղաքական

Կյանքիդ մեջ մի անգամ ռեստորանի փոխարեն գնա ջրազուրկ գյուղացու մոտ. Ա. Գրիգորյանը՝ Խ. Սուքիասյանին

Կյանքիդ մեջ մի անգամ ռեստորանի փոխարեն գնա ջրազուրկ գյուղացու մոտ. Ա. Գրիգորյանը՝ Խ. Սուքիասյանին

ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանն արձագանքել է Փաշինյանի իշխանության գլխավոր հենարան, հայտնի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի՝ Ազգային ժողովում ունեցած ելույթին.

Խ. Սուքիասյանին (նույն ինքը Գռզո) վերջին օրերին լրատվականները շատ անդրադաձան։ Փնտրեցի և լսեցի նրա խոսքը ԱԺ ամբիոնից։ Թե ի՞նչ ասաց նախկին իշխանությունների մասին և ինչպե՞ս գովեց այն ձախողակ թիմին, որին անդամակցում է նաև ինքը, չեմ անդրադառնա։

Մի դրվագ կա, որ նույնիսկ լրատվականները չանդրադարձան, դա տնտեսությանը վերաբերվող նրա պատկերացումներն ու ձևակերպումներն էին։ Ուրեմն այս ահռելի հարստության տեր մարդը ասում է գնում եմ ռեստորան, սրճարան նստելու տեղ չկա, մարդիկ լավ են ապրում, լիքը տուրիստ կա, հյուրանոցները լիքն են և դրանով հաստատում է իր իսկ փուչիկ թեզը, որ երկրի տնտեսությունը ծաղկում է։

Այս մարդուն մի առաջարկ պիտի անեմ. գնա Երևանի ծայրամասեր, հետո Երևանին մոտ բնակավայրեր, հետո գնա սահմանամերձ գյուղեր։ Կյանքիդ մեջ մի անգամ գնա ոռոգման ջրից զրկված գյուղացու մոտ, գնա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ունեցող մեկի մոտ, գնա վարկերի տակ ճկռած մեկի մոտ և գնա նրանց պատմի, թե որ ռեստորանի սթեյքը կամ էսկալոպն է ավելի համեղ։