Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՅԴ-ն առաջին օրվանից այս պետության կողքին է, ի՞նչ վատ է, թող վերցնեն պատասխանատվություն. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը` խոսելով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության մասին:
Հարցին՝ ՀՅԴ-ին ինչ-որ մի բան կհաջողվի՞ փոխել, պատգամավորը պատասխանեց, որ ժամանակը ցույց կտա. «Ինչքան միասնական լինենք, էնքան լավ է»:
Գեներալը չհամաձայնեց, թե համագործակցությունը պաշտոնների համար է: «Ա, ի՜նչ պաշտոն»,- արձագանքեց նա:
Սարոյանն անդրադարձավ նաև ՏԿԱԻՆ-ը բաժանելու որոշմանը: Դիտարկմանը, թե ժամանակին, երբ միավորեցին նախարարությունները, ասացին՝ բյուջեն խնայելու համար են անում, պատասխանեց. «Դե, երևի չարդարացրեց իրեն: Երևի փորձեցին ինչ-որ օգուտ տան բյուջեին, օգուտ չտվեց: Որտեղ` գուբերնատորները, որտեղ` պաժառնիկները…»: Հետո հավելեց. «Ա\'յ մարդ, որ մարդ ու կնիկ պսակվում են, լավ չի ստացվում, բաժանվում են»: