կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-08 15:07
Հասարակություն

Որտեղ պետք է պատասխանատվություն վերցնել, վստահեք կանանց, իսկ որտեղ՝ «բլա-բլա-բլա», ուրեմն՝ տղամարդկանց

Որտեղ պետք է պատասխանատվություն վերցնել, վստահեք կանանց, իսկ որտեղ՝ «բլա-բլա-բլա», ուրեմն՝ տղամարդկանց

Ըստ Անահիտ Բախշյանի` ամեն օր պետք է կանանց տոնը լինի, ամեն օր պետք է տղամարդիկ գնահատեն իրենց կողքի կանանց: Նա չի սիրում ո\'չ Մարտի 8-ը, քանի որ այն ընդունում է որպես պայքարի օր, նրա համար ապրիլի 7-ն է մայրության ու գեղեցկության օրը:

Մարտի 8-ի հետ կապված հիշարժան օրերից նա առանձնացրեց մեկը, երբ շատ տարիներ առաջ իր ամուսինը որոշել էր առաջին անգամ նվեր անել, բայց ինքը փչացրեց ամեն ինչ:

«Մի կախազարդ էր գնել: Հարցրեց`ի ինչքա՞ն ես տվել, ասաց՝ 30 ռուբլի, այսինքն` մեր տան մի ամսվա վարձին հավասար: Ու սկսեցի. «Էդքան փող ինչի՞ ես տվել, ափսոս չի՞, դա մեր  տան մի ամսվա վարձն է»: Նա էլ ասաց. «Դե լավ, լավ, համարի, որ 3 ռուբլի եմ տվել, մենակ մի խոսի»,- պատմեց Անահիտ Բախշյանը:

Նա մեջբերեց Մարգարետ Թետչերի խոսքերը. «Որտեղ պետք է խոսել, հրավիրեք տղամարդկանց, որտեղ պետք է գործ անել, հրավիրեք կանանց»: Բախշյանի խոսքով՝ ամեն ինչ ճիշտ է ասված` որտեղ պետք է պատասխանատվություն վերցնել, պետք է վստահել կանանց, իսկ որտեղ՝ տղամարդկանց, ուրեմն՝ «բլա-բլա-բլա»…

«Շատ տղամարդիկի երազում են` երբ կգա այն օրը, երբ կանայք կվերցնեն իշխանությունը քաղաքական ու հասարակական կյանքում: Որքան կանայք մասնակցեն ամեն ինչում, շահելու է հասարակությունը»,- ասաց Անահիտ Բախշյանը: